пятница, 3 марта 2017 г.

Ձնծաղիկ

Image result for ձնծաղիկԲոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները: Ձնծաղիկների ընտանիքում (Galanthus) կա 12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից: Եվրոպայի տարբեր կլիմայական գոտիներում ձնծաղիկները տարբեր ժամանակ են ծաղկում` դեկտեմբեր-հունվարից մինչև մարտ-ապրիլ: Ձնծաղիկները հասնում են 20-25 սմ բարձրության, տարբեր տեսակներ ունեն տարբեր չափեր և ծաղկի տարբեր ձևեր: Տարվա մեծ մասը ձնծաղիկներն անց են կացնում սոխուկի տեսքով, հողի տակ և սկսում են ակտիվանալ աշնանից, երբ սոխուկներն արթնանում են և արմատներ տալիս: Դա տևում է մինչև գարուն, երբ նրանք սկսում են աճել, ծաղկում են և ուժ են հավաքում նոր սեզոնի համար: Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները: Նա չի վախենում ձնից, ձմեռային սառնամանիքներից կամ գարնանային ցրտերից: Ձնծաղիկի ծաղկումը գարնան գալու առաջին նշանն է::Ձնծաղիկների ընտանիքում (Galanthus) կա 12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից: Եվրոպայի տարբեր կլիմայական գոտիներում ձնծաղիկները տարբեր ժամանակ են ծաղկում` դեկտեմբեր-հունվարից մինչև մարտ-ապրիլ: Ձնծաղիկները հասնում են 20-25 սմ բարձրության, տարբեր տեսակներ ունեն տարբեր չափեր և ծաղկի տարբեր ձևեր: Տարվա մեծ մասը ձնծաղիկներն անց են կացնում սոխուկի տեսքով, հողի տակ և սկսում են ակտիվանալ աշնանից, երբ սոխուկներն արթնանում են և արմատներ տալիս: Դա տևում է մինչև գարուն, երբ նրանք սկսում են աճել, ծաղկում են և ուժ են հավաքում նոր սեզոնի համար:

Տարվա մեծ մասը ձնծաղիկներն անց են կացնում սոխուկի տեսքով, հողի տակ և սկսում են ակտիվանալ աշնանից, երբ սոխուկներն արթնանում են և արմատներ տալիս: Դա տևում է մինչև գարուն, երբ նրանք սկսում են աճել, ծաղկում են և ուժ են հավաքում նոր սեզոնի համար:Ձնծաղիկները բազմանում են սոխուկներով, որոնք աճում են ամռան ընթացքում: Ձնծաղիկը չի սիրում տեղափոխություն, բայց եթե այն անհրաժեշտ է, դա հարկավոր է անել անմիջապես ծաղկելուց հետո, երբ դեռ տերևները կանաչ են: Հարկավոր է տեղափոխել սոխուկին կպած հողագնդի հետ միասին: Սոխուկները պետք է տնկել 5սմ խորությամբ: Սերմերով բազմացումը հնարավոր է , բայց դա լավագույն ձևը չէ, քանի որ այդ բույսերը ծաղկում են 4-5 տարի հետո: Ձնծաղիկի համար գերադասելի է ձմռան մինուսային ջերմաստիճանը, գոնե կարճ ժամանակահատվածի համար: Երկու կարևոր հանգամանք հաջող ծաղկման համար. շատ խոնավություն և գարնանը մի քանի ժամ լուսավորություն: Բնության մեջ այս երկու պայմանը բնականորեն պահպանվում են: Այգում, եթե ձեր կողմերում ձմեռներն անձյուն են, անհրաժեշտ է կոկոնների և ծաղկման ընթացքում ջրել ձնծաղիկներին: Որքան ցուրտ է եղանակը, այնքան երկար են ծաղկում ձնծաղիկները: Ծաղկելուց հետո հարկավոր է թողնել տերևներին բնական ձևով մահանալ: Ինչպես շատ սոխուկավոր բույսեր, ձնծաղիկները համարյա խնամք չեն պահանջում, բայց երբեմն նոր ձեռք բերած ձնծաղիկներին դժվար է լինում ստիպել, որ ծաղկեն: Եթե նրանք հաջող արմատակալում են ձեր այգում և զգում իրենց ինչպես իրենց տանը, նրանք կծաղկեն ամեն տարի և ուշադրություն չեն պահանջի: Այգում ձնծաղիկներ կարող են աճել ալպիական բլրի վրա, ծառերի եւ թփերի տակ, ոչ բարձր թմբերի վրա, թաղարների մեջ: Նրանք լավ են նայվում կոկիկ բազմաթիվ խմբերի տեսքով կամ գորգի նման տարածված:Ձնծաղիկների համար լավ ընկերներ են այնպիսի վաղ ծաղկող ծաղիկներ, ինչպիսիք են ցրտադիմացկուն ցիկլամենը, կրոկուսները, նարգիզները, նաև խոստան, գարնանածաղիկը և այլ գարնանային բազմամյա բույսեր:

вторник, 28 февраля 2017 г.

Ճիշտ էներգետիկայով սենյակային ծաղիկներ


​Սենյակային ծաղիկներ: Ինչքա՜ն բերկրանք են պատճառում, երբ ծաղկում են ու փթթում, ու որքան ենք վշտանում, երբ հիվանդանում են, չորանում: Սենյակային ծաղիկներն ընտրում ենք սովորաբար առաջնորդվելով դրանց գեղեցիկ տեսքով:

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար: Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա, որն այդ տան բնակիչներին վնասում է: Բույսերի աուրան բարդ է ու բազմաշերտ: Գիտենք արդյոք, թե որ ծաղիկները կարելի է , ասենք` պահել ննջարանում, և հակառակը, որ ծաղիկներն են հակացուցված ննջարանում և ընդհանրապես սենյակային պայմաններում պահելու իմաստով: Ankakh.com-ն իր էջերում պարբերաբար ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բուսատեսակներ,այդ թվում և սենյակային, ու մանրամասն նկարագրում դրանց խնամքն ու բազմացումը: Հիմա. ինչ գիտենք սենյակային ծաղիկների էներգետիկայի մասին: Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ, քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման, նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող: Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները: Ննջարան. հարկ չկա մանրամասն ու մեկ առ մեկ նշել ննջարանի դերը տանն ու մեր կյանքում: Մի խոսքով, կարևորագույն տարածք, որտեղ ամեն ինչը պետք է նպաստի հանգստին: Ննջարանի համար հաջող տարբերակ է համարվում բավականին խոշոր չափսերով մեկ կամ երկու տեսակի բույսի տեղադրումը: Խուսափեք ծաղկային կոմպոզիցիաներից: Ննջասենյակի համար նախապատվությունը պետք է տալ ոչ քմահաճ բույսերին: Դրանք չպետք է լինեն պահանջկոտ, ասենք` խոնավության նկատմամբ: Այդ առումով հարմար են ֆիկուսի տեսակները, ասենք` բենջամինը, կաուչուկատուն, քնարաձևը: Ֆիկուսների մեծ մասը պահանջկոտ չէ խնամքի առումով, հաջողությամբ չեզոքացնում է օդի վնասակար տարրերը, բացի այդ, ներդաշնակվում է բոլոր ոճերին: Բենջամին ֆիկուսը հիմա շատերն են նախընտրում, այն մեծ սաղարթով մանրատերև, շատ գեղեցիկ թուփ է դառնում: Ֆիկուսներն օժտված են հզոր, բայց և մեղմ էներգետիկայով, վերացնում են նյարդայնությունը, ստեղծում հարմարավետության ու ապահովության զգացում: Խորդենին պաշտպանում է չար աչքից, անեծքից ու դավերից: Կոտրում է նախանձի ու չարակամության էներգիան: Իսկ ննջարանում նաև պաշտպանում է մոծակներից ու վատ երազներից, տագնապից ու անհանգստությունից: Խոհանոցում այն էներգետիկ տարածքը մաքրում է բացասական մտքերից, բարելավում է այնտեղ պատրաստվող ուտելիքի որակը: Հյուրասենյակում ստեղծում է հարմարավետության ու տաք մթնոլորտի զգացում: Ասում են նաև, որ եթե ցանկանում եք` մարդիկ ձեր մասին հաճախակի լավ բան մտածեն, պետք է ծաղկամանը դնել լուսամուտագոգին: Ազալիան շատ օգտակար բույս է տանը: Այս բույսի էներգետիկան մարում է բամբասանքն ու մանրախնդրությունը, եսասիրությունը, ուժգնացնում է ստեղծագործական մղումը, օգնում հաջողության հասնելուն: Բարելավում է տեսողությունը: Դրա համար հարկավոր է օրական 10-15 րոպե կես մետր հեռավորությունից նայել ծաղկող ազալիային: Այն բարերար ազդեցություն է ունենում հյուրընկալ մարդկանց վրա, աշխուժություն ու առողջություն պարգևում: Հատուկ ազդեցություն է ունենում ամուսնական զույգի վրա, պահպանում է ընտանեկան անդորրը, խաղաղությունն ու սերը, իր վրա վերցնում բացասական էներգիան ու մեռնում է, եթե ուժերը չեն բավարարում դիմադրելուն: Ազալիայի մեծ ծաղկող թուփը խոսում է ընտանեկան բարեկեցության մասին: Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը. դրանից ծաղիկն իսկույն թոշնում է: Գուցե տարօրինակ թվա, բայց ազալիան սիրում է, երբ իր հետ խոսում են: Ցիկլամենը զով սենյակի բույս է: «Քաշում է» բացասական էներգետիկան, մշակում ու վերածում դրականի, շատ օգտակար է շաքարախտով ու հայմորիտով հիվանդների համար: Ցիկլամենը նպաստում է իմունիտետի բարելավմանը: Օգնում է մեղմելու երեխաների քմահաճույքները, նրանց ճակատագրի վրա բարերար ազդեցություն է ունենում: Արմավենիներ. եթե հնարավորություն ունեք դրանք լուսամուտի մոտ տեղադրելու, ուրեմն գերազանց է: Դրանք ևս հարմար են ննջարանի համար, մաքրում են օդն ու էներգետիկ սնուցում ապահովում (հովեյա ֆորսթերա, կանարական փյունիկ, լեռնային արմավ): Դրացենա. կլանում է վնասակար խառնուրդները, իսկ որ ամենակարևորն է, «իր վրա է վերցնում» մեր տկարությունները, գլխացավը: Դրացենան ասես տնային կենդանու պես սովորում է մարդուն ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ է նրա հետ էներգակոնտակտի մեջ մտնում` ուժգնացնելով բուժիչ հատկությունը: Վատ էներգետիկան ու հիվանդությունները «քաշելու» իմաստով չեմպիոն է մոնստերան: Այս բույսի մասին նույնիսկ ասում են, որ «էներգետիկ վամպիր» է, դա այդպես է, քանի որ այս բույսը պարզապես ունակ չէ լավ էներգիա վերցնելու, նա սնվում է միայն «բացասականով»: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ մոնստերան նպաստում է լիարժեք հանգստին ու խորը քնին: Սրա նման, սակայն փոքր ինչ ավելի թույլ հատկությամբ են օժտված սինդապսուսը, պասիֆլորան, ֆիլոդենդրոնը, ցիսսուսը: Ճապոնական ֆաթսիան խոնավացնում է օդը ու նույնպես նպաստում լավ քնին, առողջացնում է սիրտն ու թոքերը: Այս բույսն «էներգետիկ դոնոր» է համարվում: Սենյակային ցիտրուսները հաճելիորեն հանգստացնում են` արոմաթերապիայի ու բուժական պրոցեդուրայի հետ, իջեցնում են ճնշումն ու ախտահանում օդը: Աշխատասենյակի ձևավորման համար բույսերի կիրառումն անմիջական ազդեցություն է ունենում աշխատանքի որակի վրա: Ցանկալի է, որ աշխատասենյակում ծաղիկները շատ լինեն. այսօր գրեթե բոոր աշխատասենյակներում տեխնիկայի բազմազանություն կա, գրքեր, թղթեր, պահարաններ, հետևաբար և մագնիսական դաշտ, փոշի, ճառագայթում, տարբեր քիմիական նյութերի գոլորշիացում: Սա անխուսափելի է: Սակայն էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը միայն աշխատող տեխնիկայով չի պայմանավորված, այլև սենյակում առկա վարդակներով: Ուստի բույսերը նաև այդ խնդիրը պետք է լուծեն ու աճեն այդ պայմաններում : Աշխատասենյակների համար բոլոր բույսերն էլ կարծես հարմար են, հատկապես մեծ, հաստ, կլոր ու ձվաձև տերևներով, ինչպիսին, ասենք, փողածառն է և ընդհանրապես բոլոր սուկուլենտ (խոնավություն կուտակող) բույսերը: Կատարավոր քլորոֆիտումը, որն առանձնակի խնամք չի պահանջում, բնակարանի, տարածքի օդը մաքրում է թե՛ գիշերը և թե՛ ցերեկը, ազատում էլեկտրամագնիսական ճառագայթներից ու վտանգավոր խառնուրդներից: Լիմոնի ծառը 70%-ով նվազեցնում է օդում եղած մանրէներն ու վարակը: Այն հատկապես հարմար է սրտային խնդիրներ ունեցողներին, ասթմայով հիվանդներին, նվազեցնում է զարկերակային ճնշումը: Կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում աշխատունակությունը: Սանսևերիան կամ ինչպես սիրում ենք անվանել` «զոքանչի լեզուն», չեմպիոն է համարվում օդը մաքրելու որակով, ու չեզոքացնում է համակարգչի ճառագայթումը: Ընդ որում, ոչ մի դժվարություն չի ներկայացնում խնամքի առումով: Հյուրասենյակում աշխույժ, սթափ ու դրական մթնոլորտ ստեղծելուն կօգնեն վառ գույներով, հատկապես դեղին կամ վարդագույն երանգներով ծաղկող բույսերը, ինչպիսիք են սենյակային վարդերը. բալզամինը, ասպարագուսը, ցիկլամենը: Խոհանոցը նույնպես կարելի է բնակեցնել բույսերով, սակայն հենց խոհանոցին «սազական» բույսերն են հարմար այդ նպատակին, ասենք` սոխը, փոքրիկ տաքդեղը: Իսկ եթե մտադիր եք մանկասենյակը նույնպես զարդարել տնաբույս ծաղիկներով, ուրեմն մի քանի հանգամանքի պետք է ուշադրություն դարձնեք: Նախ` երեխայի սենյակում պետք է այն ծաղիկները լինեն, որոնք անվտանգ են: Ոչ մի դեպքում չի կարելի երեխաների սենյակում ալոկազիա տեղադրել, որի հյութը թունավոր է, դիֆենբախիա, որն այրող հյութ ունի, պելարգոնիա` ալերգածին է, օլեանդր ու սինադենիում` թունավոր են: Պետք է խուսափել նաև կակտուսներից. երեխան պատահական կարող է վնասվել սուր փշերից: Օդը մաքրելու նպատակով երեխաների սենյակում կարելի փյունիկյան արմավենի տեղադրել, թզենի, բեգոնիա, սենպոլիա (մանուշակ), տրադեսկանցիա, կալանխոե, դափնի, ցիտրուսային բույսեր, չինական գիբիսկուս: Մի բան էլ է հարկավոր է հիշել. երեխաների սենյակում բույսերի քանակը չպիտի 3-4-ից ավելի լինի: Մի խոսքով, գերազանց է, երբ շրջապատված ենք գեղեցիկ սենյակային բույսերով ու էլ ավելի լավ է, որ դրանք իրենց նշանակությամբ ու ճիշտ ընտրված լինեն:

понедельник, 27 февраля 2017 г.

Ի՞նչ են խորհրդանշում վարդերի գույները

Տարբեր ժողովուրդների մոտ վարդերը և դրանց գույները տարբեր խորհուրդ ունեն, ուստի յուրաքանչյուրս կարող ենք ընդունել այն տարբերակը, որն ավելի լավ ենք զգում ու ասոցացնում տվյալ գույնի ծաղկի հետ: Ստորև էլ ներկայացրել եմ այն բնորոշումները, որոնք ես եմ զգում, և որոնք, ըստ իս, շատ բնութագրական են:
Ի վերջո, կարևոր էլ չէ, թե մարդիկ ինչ խորհուրդ են դնում տվյալ ծաղկի մեջ, կարևորն այն է, թե այն մեզ նվիրողը կամ մենք ինքներս նվիրելիս ինչ ենք ուզում ընդգծել դիմացինի մեջ և մեր ո՛ր զգացմունքն ենք ուզում ցույց տալ ու նվիրել նրան...
Նարնջագույն վարդ 
Ծաղիկների լեզվով արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ: 
Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք, հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:

Կապույտ վարդ

Կապույտ վարդեր` առեղծվածայնության նշան: Դրանք ոչ սովորական են և հանելուկային, ուստի ճիշտ է դրանք նվիրել նույնքան հեքիաթային ու անհասանելի մարդկանց: 
Կապույտ վարդը նաև բաժանման խորհուրդ ունի:

Սպիտակ վարդ

Սպիտակ վարդը բոլոր ժամանակներում եղել է մաքրության ու անմեղության նշան: Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը, կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է: Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան կիրքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնության առաջարկություն անել այդ երկնային էակին:


Կարմիր վարդ

Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ ունի: 

Մուգ կարմիր վարդ

Ինչպես և կարմիր վարդերը՝ այս վարդը ևս անզուսպ սիրո, սիրահարվածության, չբավարարվող կրքի ու ցանկության սիմվոլ է: 
Երբ դիմացինին նվիրում են մուգ կարմիր վարդեր, նշանակում է ուզում են ընդգծել այն հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը, որը կա դիմացինի մեջ, բայց որի մասին վերջինս չի էլ պատկերացնում: 
Կարմիր վարդը իր նրբերանգներով սիրո տարբեր աստիճանների մասին է խոսում: Որքան մուգ է ծաղկի գույնը, այնքան հասուն ու ամուր է Սեր զգացմունքը: 

Դեղին վարդ

Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է, որոշ դեպքերում էլ կարող է անհավատարմության նշան լինել: Մարդկանց մեջ տարածված է այն, որ դեղին վարդը բաժանման կամ ատելության նշան է, բայց այդպես չէ:

Ծաղիկներ

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա։
Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ)։
Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակիցպսակիցառէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը
Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ։ Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդիեգիպտացորենվարունգուռենի
Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական։
Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենիոլոռվարդակակաչշուշան
Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները)։
Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնիդդումվարունգեգիպտացորեն
Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփբարդի
Ծաղիկները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է ղրանք բաժանել սիմետրիկ մասերի։ Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի ծաղիկները)։ Հանդիպում են նաև ասիմետրիկ ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը)։