вторник, 28 февраля 2017 г.

Ճիշտ էներգետիկայով սենյակային ծաղիկներ


​Սենյակային ծաղիկներ: Ինչքա՜ն բերկրանք են պատճառում, երբ ծաղկում են ու փթթում, ու որքան ենք վշտանում, երբ հիվանդանում են, չորանում: Սենյակային ծաղիկներն ընտրում ենք սովորաբար առաջնորդվելով դրանց գեղեցիկ տեսքով:

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար: Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա, որն այդ տան բնակիչներին վնասում է: Բույսերի աուրան բարդ է ու բազմաշերտ: Գիտենք արդյոք, թե որ ծաղիկները կարելի է , ասենք` պահել ննջարանում, և հակառակը, որ ծաղիկներն են հակացուցված ննջարանում և ընդհանրապես սենյակային պայմաններում պահելու իմաստով: Ankakh.com-ն իր էջերում պարբերաբար ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բուսատեսակներ,այդ թվում և սենյակային, ու մանրամասն նկարագրում դրանց խնամքն ու բազմացումը: Հիմա. ինչ գիտենք սենյակային ծաղիկների էներգետիկայի մասին: Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ, քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման, նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող: Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները: Ննջարան. հարկ չկա մանրամասն ու մեկ առ մեկ նշել ննջարանի դերը տանն ու մեր կյանքում: Մի խոսքով, կարևորագույն տարածք, որտեղ ամեն ինչը պետք է նպաստի հանգստին: Ննջարանի համար հաջող տարբերակ է համարվում բավականին խոշոր չափսերով մեկ կամ երկու տեսակի բույսի տեղադրումը: Խուսափեք ծաղկային կոմպոզիցիաներից: Ննջասենյակի համար նախապատվությունը պետք է տալ ոչ քմահաճ բույսերին: Դրանք չպետք է լինեն պահանջկոտ, ասենք` խոնավության նկատմամբ: Այդ առումով հարմար են ֆիկուսի տեսակները, ասենք` բենջամինը, կաուչուկատուն, քնարաձևը: Ֆիկուսների մեծ մասը պահանջկոտ չէ խնամքի առումով, հաջողությամբ չեզոքացնում է օդի վնասակար տարրերը, բացի այդ, ներդաշնակվում է բոլոր ոճերին: Բենջամին ֆիկուսը հիմա շատերն են նախընտրում, այն մեծ սաղարթով մանրատերև, շատ գեղեցիկ թուփ է դառնում: Ֆիկուսներն օժտված են հզոր, բայց և մեղմ էներգետիկայով, վերացնում են նյարդայնությունը, ստեղծում հարմարավետության ու ապահովության զգացում: Խորդենին պաշտպանում է չար աչքից, անեծքից ու դավերից: Կոտրում է նախանձի ու չարակամության էներգիան: Իսկ ննջարանում նաև պաշտպանում է մոծակներից ու վատ երազներից, տագնապից ու անհանգստությունից: Խոհանոցում այն էներգետիկ տարածքը մաքրում է բացասական մտքերից, բարելավում է այնտեղ պատրաստվող ուտելիքի որակը: Հյուրասենյակում ստեղծում է հարմարավետության ու տաք մթնոլորտի զգացում: Ասում են նաև, որ եթե ցանկանում եք` մարդիկ ձեր մասին հաճախակի լավ բան մտածեն, պետք է ծաղկամանը դնել լուսամուտագոգին: Ազալիան շատ օգտակար բույս է տանը: Այս բույսի էներգետիկան մարում է բամբասանքն ու մանրախնդրությունը, եսասիրությունը, ուժգնացնում է ստեղծագործական մղումը, օգնում հաջողության հասնելուն: Բարելավում է տեսողությունը: Դրա համար հարկավոր է օրական 10-15 րոպե կես մետր հեռավորությունից նայել ծաղկող ազալիային: Այն բարերար ազդեցություն է ունենում հյուրընկալ մարդկանց վրա, աշխուժություն ու առողջություն պարգևում: Հատուկ ազդեցություն է ունենում ամուսնական զույգի վրա, պահպանում է ընտանեկան անդորրը, խաղաղությունն ու սերը, իր վրա վերցնում բացասական էներգիան ու մեռնում է, եթե ուժերը չեն բավարարում դիմադրելուն: Ազալիայի մեծ ծաղկող թուփը խոսում է ընտանեկան բարեկեցության մասին: Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը. դրանից ծաղիկն իսկույն թոշնում է: Գուցե տարօրինակ թվա, բայց ազալիան սիրում է, երբ իր հետ խոսում են: Ցիկլամենը զով սենյակի բույս է: «Քաշում է» բացասական էներգետիկան, մշակում ու վերածում դրականի, շատ օգտակար է շաքարախտով ու հայմորիտով հիվանդների համար: Ցիկլամենը նպաստում է իմունիտետի բարելավմանը: Օգնում է մեղմելու երեխաների քմահաճույքները, նրանց ճակատագրի վրա բարերար ազդեցություն է ունենում: Արմավենիներ. եթե հնարավորություն ունեք դրանք լուսամուտի մոտ տեղադրելու, ուրեմն գերազանց է: Դրանք ևս հարմար են ննջարանի համար, մաքրում են օդն ու էներգետիկ սնուցում ապահովում (հովեյա ֆորսթերա, կանարական փյունիկ, լեռնային արմավ): Դրացենա. կլանում է վնասակար խառնուրդները, իսկ որ ամենակարևորն է, «իր վրա է վերցնում» մեր տկարությունները, գլխացավը: Դրացենան ասես տնային կենդանու պես սովորում է մարդուն ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ է նրա հետ էներգակոնտակտի մեջ մտնում` ուժգնացնելով բուժիչ հատկությունը: Վատ էներգետիկան ու հիվանդությունները «քաշելու» իմաստով չեմպիոն է մոնստերան: Այս բույսի մասին նույնիսկ ասում են, որ «էներգետիկ վամպիր» է, դա այդպես է, քանի որ այս բույսը պարզապես ունակ չէ լավ էներգիա վերցնելու, նա սնվում է միայն «բացասականով»: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ մոնստերան նպաստում է լիարժեք հանգստին ու խորը քնին: Սրա նման, սակայն փոքր ինչ ավելի թույլ հատկությամբ են օժտված սինդապսուսը, պասիֆլորան, ֆիլոդենդրոնը, ցիսսուսը: Ճապոնական ֆաթսիան խոնավացնում է օդը ու նույնպես նպաստում լավ քնին, առողջացնում է սիրտն ու թոքերը: Այս բույսն «էներգետիկ դոնոր» է համարվում: Սենյակային ցիտրուսները հաճելիորեն հանգստացնում են` արոմաթերապիայի ու բուժական պրոցեդուրայի հետ, իջեցնում են ճնշումն ու ախտահանում օդը: Աշխատասենյակի ձևավորման համար բույսերի կիրառումն անմիջական ազդեցություն է ունենում աշխատանքի որակի վրա: Ցանկալի է, որ աշխատասենյակում ծաղիկները շատ լինեն. այսօր գրեթե բոոր աշխատասենյակներում տեխնիկայի բազմազանություն կա, գրքեր, թղթեր, պահարաններ, հետևաբար և մագնիսական դաշտ, փոշի, ճառագայթում, տարբեր քիմիական նյութերի գոլորշիացում: Սա անխուսափելի է: Սակայն էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը միայն աշխատող տեխնիկայով չի պայմանավորված, այլև սենյակում առկա վարդակներով: Ուստի բույսերը նաև այդ խնդիրը պետք է լուծեն ու աճեն այդ պայմաններում : Աշխատասենյակների համար բոլոր բույսերն էլ կարծես հարմար են, հատկապես մեծ, հաստ, կլոր ու ձվաձև տերևներով, ինչպիսին, ասենք, փողածառն է և ընդհանրապես բոլոր սուկուլենտ (խոնավություն կուտակող) բույսերը: Կատարավոր քլորոֆիտումը, որն առանձնակի խնամք չի պահանջում, բնակարանի, տարածքի օդը մաքրում է թե՛ գիշերը և թե՛ ցերեկը, ազատում էլեկտրամագնիսական ճառագայթներից ու վտանգավոր խառնուրդներից: Լիմոնի ծառը 70%-ով նվազեցնում է օդում եղած մանրէներն ու վարակը: Այն հատկապես հարմար է սրտային խնդիրներ ունեցողներին, ասթմայով հիվանդներին, նվազեցնում է զարկերակային ճնշումը: Կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում աշխատունակությունը: Սանսևերիան կամ ինչպես սիրում ենք անվանել` «զոքանչի լեզուն», չեմպիոն է համարվում օդը մաքրելու որակով, ու չեզոքացնում է համակարգչի ճառագայթումը: Ընդ որում, ոչ մի դժվարություն չի ներկայացնում խնամքի առումով: Հյուրասենյակում աշխույժ, սթափ ու դրական մթնոլորտ ստեղծելուն կօգնեն վառ գույներով, հատկապես դեղին կամ վարդագույն երանգներով ծաղկող բույսերը, ինչպիսիք են սենյակային վարդերը. բալզամինը, ասպարագուսը, ցիկլամենը: Խոհանոցը նույնպես կարելի է բնակեցնել բույսերով, սակայն հենց խոհանոցին «սազական» բույսերն են հարմար այդ նպատակին, ասենք` սոխը, փոքրիկ տաքդեղը: Իսկ եթե մտադիր եք մանկասենյակը նույնպես զարդարել տնաբույս ծաղիկներով, ուրեմն մի քանի հանգամանքի պետք է ուշադրություն դարձնեք: Նախ` երեխայի սենյակում պետք է այն ծաղիկները լինեն, որոնք անվտանգ են: Ոչ մի դեպքում չի կարելի երեխաների սենյակում ալոկազիա տեղադրել, որի հյութը թունավոր է, դիֆենբախիա, որն այրող հյութ ունի, պելարգոնիա` ալերգածին է, օլեանդր ու սինադենիում` թունավոր են: Պետք է խուսափել նաև կակտուսներից. երեխան պատահական կարող է վնասվել սուր փշերից: Օդը մաքրելու նպատակով երեխաների սենյակում կարելի փյունիկյան արմավենի տեղադրել, թզենի, բեգոնիա, սենպոլիա (մանուշակ), տրադեսկանցիա, կալանխոե, դափնի, ցիտրուսային բույսեր, չինական գիբիսկուս: Մի բան էլ է հարկավոր է հիշել. երեխաների սենյակում բույսերի քանակը չպիտի 3-4-ից ավելի լինի: Մի խոսքով, գերազանց է, երբ շրջապատված ենք գեղեցիկ սենյակային բույսերով ու էլ ավելի լավ է, որ դրանք իրենց նշանակությամբ ու ճիշտ ընտրված լինեն:

понедельник, 27 февраля 2017 г.

Ի՞նչ են խորհրդանշում վարդերի գույները

Տարբեր ժողովուրդների մոտ վարդերը և դրանց գույները տարբեր խորհուրդ ունեն, ուստի յուրաքանչյուրս կարող ենք ընդունել այն տարբերակը, որն ավելի լավ ենք զգում ու ասոցացնում տվյալ գույնի ծաղկի հետ: Ստորև էլ ներկայացրել եմ այն բնորոշումները, որոնք ես եմ զգում, և որոնք, ըստ իս, շատ բնութագրական են:
Ի վերջո, կարևոր էլ չէ, թե մարդիկ ինչ խորհուրդ են դնում տվյալ ծաղկի մեջ, կարևորն այն է, թե այն մեզ նվիրողը կամ մենք ինքներս նվիրելիս ինչ ենք ուզում ընդգծել դիմացինի մեջ և մեր ո՛ր զգացմունքն ենք ուզում ցույց տալ ու նվիրել նրան...
Նարնջագույն վարդ 
Ծաղիկների լեզվով արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ: 
Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք, հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:

Կապույտ վարդ

Կապույտ վարդեր` առեղծվածայնության նշան: Դրանք ոչ սովորական են և հանելուկային, ուստի ճիշտ է դրանք նվիրել նույնքան հեքիաթային ու անհասանելի մարդկանց: 
Կապույտ վարդը նաև բաժանման խորհուրդ ունի:

Սպիտակ վարդ

Սպիտակ վարդը բոլոր ժամանակներում եղել է մաքրության ու անմեղության նշան: Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը, կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է: Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան կիրքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնության առաջարկություն անել այդ երկնային էակին:


Կարմիր վարդ

Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ ունի: 

Մուգ կարմիր վարդ

Ինչպես և կարմիր վարդերը՝ այս վարդը ևս անզուսպ սիրո, սիրահարվածության, չբավարարվող կրքի ու ցանկության սիմվոլ է: 
Երբ դիմացինին նվիրում են մուգ կարմիր վարդեր, նշանակում է ուզում են ընդգծել այն հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը, որը կա դիմացինի մեջ, բայց որի մասին վերջինս չի էլ պատկերացնում: 
Կարմիր վարդը իր նրբերանգներով սիրո տարբեր աստիճանների մասին է խոսում: Որքան մուգ է ծաղկի գույնը, այնքան հասուն ու ամուր է Սեր զգացմունքը: 

Դեղին վարդ

Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է, որոշ դեպքերում էլ կարող է անհավատարմության նշան լինել: Մարդկանց մեջ տարածված է այն, որ դեղին վարդը բաժանման կամ ատելության նշան է, բայց այդպես չէ:

Ծաղիկներ

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա։
Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ)։
Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակիցպսակիցառէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը
Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ։ Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդիեգիպտացորենվարունգուռենի
Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական։
Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենիոլոռվարդակակաչշուշան
Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները)։
Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնիդդումվարունգեգիպտացորեն
Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփբարդի
Ծաղիկները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է ղրանք բաժանել սիմետրիկ մասերի։ Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի ծաղիկները)։ Հանդիպում են նաև ասիմետրիկ ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը)։

суббота, 25 февраля 2017 г.

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԿՅԱՆՔ

Ես սիրում եմ մայրիկիս, քույրիկիս,իմ ընտանիքը,իմ ընկերներին,
մեր տունը,մեր այգին։Սիրում եմ իմ անկյունը,իմ համակարգիչը, ծիծաղելի կհնչի,բայց իմ խաղալիքները։Սիրում եմ արևածագը թե՛ ամռանը,թե; ձմռանը։Սիրում եմ իմ ուսուցիչներին անգամ նրանց բարկության պահին։Սիրում եմ դասընկերներիս։Սիրում եմ գրքեր, ֆիլմեր, խաղեր,իսկ ամենից շատ երգեր։երաժշտություն լսելիս ես չեմ հոգնում,ավելին,մեռանում եմ հոգնածություն վիշտ ու ցավ։Սիրում եմ իմ կյանքը ու երջանիկ եմ որ կամ։

четверг, 23 февраля 2017 г.

Մերի Հակոբյանի նոր՝ անչափ հմայիչ look-ը (ֆոտո)

Դերասանուհի Մերի Հակոբյանը Instagram_ի իր էջում նոր՝ անչափ հմայիչ լուսանկար է տեղադրել, որն ստորև ներկայացնում  ենք Ձեր ուշադրությանը:

четверг, 16 февраля 2017 г.


Պահեր, վայրկյաններ ու «թանկ ընկերներ», շատերն են հատ-հատ ինձնից հեռացել, 
Եվ ես այս պահին իմ կամքից անկախ խոսքերն եմ հիշում Մեծն Սևակի, «Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետդարձի… »: 
Եվ, այո՛, ինչ խոսք, դա միշտ այդպես է, քանզի կյանքն ինքնին մի բումերանգ է: Թողնում ես մեկին, գտնում ուրիշին, անում ես վատը ուրիշի հանդեպ ու հենց նույնը դու ինքդ ես ստանում, 
Եվ դա նորմալ է, կյանքը կարող է ուժեղ ապտակել, թե չցանկանաս քայլերդ շտկել… Նաև հիշեցի խոսքերն իմ եղբոր, ով որպես խորհուրդ ինձ միշտ ասում էր՝ Գնացողները դեռ հետ են գալու, մնացողներին դու գնահատիր…
Մնացողները… Մնացողները…
Սրանք մարդիկ են, ովքեր ուզում են քո կողքին մնալ, և հենց այդպես էլ նրանք անում են,
Ովքեր ուզում են քեզ լուռ փայփայել,անգին վայրկյաններ քեզ հետ անցկացնել, քան թե հեռանալ և հուշեր թողնել,
Եվ հենց այդպես էլ նրանք անում են…
Մնացողները անգին մարդիկ են…
Գնացողները…
Գնացողները մի օր անպայման վերադառնում են,
Այո՛, գալիս են, ինչ ասեմ, թող գան, հազար բարով գան,
Միայն թե մի բան ես չեմ հասկանում, ինչու՞ են գնում, թե պիտի մի օր գլուխները կախ նորից ետ դառնան,
Ինչու՞ են գնում, անձայն հեռանում, դատարկ են թողնում իրենց թանկ տեղը,
Եվ եթե հանկարծ շատ տարիներ անց, շատ հանկարծակի, ոչ դիտավորյալ մեկ ուրիշն է այդ տեղը գրավում,
Վերադառնում են ու դեռ բողոքում, որ անարդար ենք իրենց հետ վարվել,իրենց չենք հիշել և կամ չենք սպասել…
Գնացողները…
Դուք անարդար եք, բայց անչափ թանկ եք…
«Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետդարձի… »…

Ձվի դեղնուց. օգտակար է, թե՞ վնասակար

Գոյություն ունեն հակասական կարծքներ ձվի դեղնուցի օգտակարության վերաբերյալ: Ոմանք պնդում են, որ դրանք վնասակար են և օգտակար է միայն սպիտակուցը:
Ընդհանրապես հավկիթն ունի հսկա սննդարար արժեք: Սպիտակուցն իր մեջ պարունակում է ալբումին՝ շատ հեշտ յուրացվող սպիտակուց: Դեղնուցն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքային նյութեր և ճարպաթթուներ:
Դեղնուցները, իրոք, խոլեստերինի աղբյուր են: Շատերը համոզված են խոլեստերինի անառարկելի վնասի մեջ, սակայն դեղնուցի օգտագործումը չի հանգեցնում օրգանիզմում դրա մակարդակի բարձրացմանը: Դրանք պարունակում են, այսպես ասած, օգտակար խոլեստերին: Այն անհրաժեշտ է օրգանիզմին՝ հյուսվածքային թաղանթները և հորմոնները սինթեզելու համար:
Պետք չէ նաև մոռանալ, որ դեղնուցների մեջ կան բազմաթիվ վիտամիններ, օրինակ՝ վիտամին D, որն այդքան էլ հեշտ չէ ստանալ սննդից: Դեղնուցները նաև հարուստ են В, А, Е, К խմբի վիտամիններով: Ի դեպ, բոլոր վիտամիններն այնպես են ընտրված, որ հիանալիորեն յուրացվում են միասին:
Բացի այդ, դեղնուցի մեջ պարունակող նյութերը, այդ թվում՝ յուղերը, օգնում են յուրացնել սպիտակուցը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձուն ամբողջությամբ ուտել: Օրական կարելի է ուտել 1-2 ձու՝ խաշած, տապակած, անգամ՝ հում, թեև վերջին տարբերակը այնքան էլ նախընտրելի չէ։

пятница, 10 февраля 2017 г.

3 սանրվածք, որոնք մեծացնում են

Մենք բոլորս ցանկանում ենք կատարյալ տեսք ունենալ և շատ ջանք ենք թափում, որպեսզի մեր տարիքից ավելի երիտասարդ երևանք: Սակայն երբեմն սխալ ընտրված սանրվածքը մեր տարիքը մեծացնում է:
Երկար ուղիղ մազերը հերաբաժանով կենտրոնում
Երկար ուղիղ մազերը տեսողականորեն մեծացնում են կնոջը: Չնայած դա ամենահեշտ և կարճ տարբերակն է մազերը կարգի բերելու, այդպիսի սանրվածքն ընդգծում է բոլոր փոփոխությունները և դեմքի թերությունները: Մեծ սխալ է կենտրոնում հերաբաժան անելը: Եթե դուք չեք սիրում կարճ սանրվածքներ, միջին երկարություն ընտրեք կամ անհավասար կառե կտրեք:
600x580
Մասնագետի խորհուրդ. երկարավուն դեմք ունեցողներին ոչ մի դեպքում չեն սազում երկար մազեր, դա ավելի է ընդգծում դեմքի երկարությունը: Երկար խոպոպները սազում են կլոր դեմքին, կամ սրտանման և քառակուսի:
Հարթ, հետ սանրված և պոչ կապած մազեր
600x580
Չնայած այս սեզոնի թրենդին, այսպիսի սանրվածքով պետք է զգույշ լինել: Այն բացում է ճակատը, կոպերը, պարանոցը և ոչ բոլորին է սազում: Ապացուցված է, որ պոչ հավաքած մազերը մոտ 5 տարի ավելացնում են կնոջ տարիքին:Մասնագետի խորհուրդ. եթե դեմքը երկարավուն է, այս սանրվածքով շեշտը պետք է դնել աչքերի վրա, հավասարակշռությունը կարգավորելու համար: Կլոր դեմքին այդպիսի սանրվածքը միանշանակ չի սազի: Իսկ սրտանմնան դեմքին այն հիանալի է: Ի դեպ, պակաս կարևոր չէ, որպեսզի դեմքի մաշկն այս սանրվածքի դեպքում կատարյալ լինի:
Ճակատի հերափունջ
Սխալ ընտրված հերափունջը կարող է ձեր տարիքին մի քանի տարի ավելացնել: Այն ուշադրություն կսևեռի դեմքի բոլոր թերությունների վրա: Երիտասարդ տեսք ստանալու համար փորձեք խուսափել ուղիղ, ճակատի խիտ հերափնջերից:600x580Մասնագետի խորհուրդ. ճակատի հերափունջը միշտ ռիսկ է: Միանշանակ բոլորի համար ասել դժվար է: Ոմանց այն սազում է, ոմանց՝ ոչ: Այժմ մոդայիկ է թեթև անփույթ հերափունջը: Ամեն ինչ պետք է առավելագույն բնական լինի

вторник, 7 февраля 2017 г.

თოვს! ასეთი დღის ხარებამ ლურჯი
და დაღალული სიზმრით დამთოვა.
როგორმე ზამთარს თუ გადავურჩი,
როგორმე ქარმა თუ მიმატოვა!

понедельник, 6 февраля 2017 г.

Հերթական ստուգումները դպրոցներում

Վերջին ժամանակաշրջանում հաճախակի են անցկացվում ստուգումներ գյուղական դպրոցներում։Բացառություն չի կազմում նաև Ղուլալիսի հանրային դպրոցը ։ Այսօր փետրվարի 6-ին Ղուլալիսի հանրային դպրոցում անցկացվեց հերթական ստուգումը։
Վերջերս ուշադրությունը կենտրոնացված է հատկապես վրաց լեզվին։Կրթության ու գիտության նախարարության կողմից ուղարկված անձիք ներկա գտնվեցին 1-7 դասարանների վրաց լեզվի դասերին։Աշակերտները հաղթահարեցին բոլոր առաջադրվաց խնդիրները,և կարողացան առավելագույնս ներկայանալ։
Նրանք գոհ մնացին և աշակերտներից և ուսուցիչներից։

Ինչո՞ւ է թեյը համով և բուրումնավետ, ունի գեղեցիկ ու հաճելի գույն, իսկ խմելիս մենք զգում ենք նրա թարմացնող ազդեցությունը։

Այդ հարցերի պատասխանները մասնագետներին վաղուց հայտնի են, սակայն ինչ-որ բաներ հնարավոր է ստուգել նաև «տնային լաբորատորիայում»։ Դրա համար անհրաժեշտ է «զոհաբերել» երկու տուփ (յուրաքանչյուրը` 50 գրամ) կանաչ թեյ, կարելի է օգտվել նաև սև թեյից, բայց դա լավագույնը չէ։
Թեյի տերևների բջիջները պարունակում են կատեխինների դասին պատկանող դաբաղող նյութեր` տանիդներ, ինչպես նաև գալլաթթվի կատեխինների էսթերներ։ Օրինակ` ցեյլոնյան թեյի տանիդները պարունակում են էպիկատեխին-գալլատ և գալլոկատեխին-գալլատ, որոնք բարդ կառուցվածքներով օրգանական միացություններ են։ Կանաչ թեյում տանիդներն ավելի շատ են, հետևաբար, ավելի նպատակահարմար է մեր փորձի համար օգտվել կանաչ թեյից։

воскресенье, 5 февраля 2017 г.


Ըստ վիճակագրության, երեխաների 25% և մեծերի 5% խոսում են երազում: Ահա ինչու է դա տեղի ունենում:
Ավելի հաճախ երազում խոսում են երեխաները (գլխուղեղի զարգացման առանձնահատկությունների հետ կապված) և զգացմունքային մարդիկ: Երազում կանոնավոր կերպով խոսում են նրանք, ովքեր քնի պակաս են զգում կամ սթրեսի մեջ են: Մենք նաև կարող ենք սկսել խոսել դեպրեսիայի, ալկոհոլի և բարձր ջերմաստիճանի պատճառով:
Կարո՞ղ ենք բացահայտել մեր գաղտնիքները
Երազի առաջին և երկրորդ փուլերում խոսակցությունը կարող է կազմված լինել մի շարք անկապ բառերից կամ բարդ մենախոսություններից և տևում է 30 վայրկյանից ոչ ավելի: Երրորդ և չորրորդ փուլերում դա ավելի շատ նման է փնթփնթոցի կամ տնքոցների: Սակայն չարժե որևէ իմաստ փնտրել այդ բառերում: Այն, ինչ մենք ասում ենք երազում, ոչ մի կապ չունի իրականության հետ:
Ինչպե՞ս դադարել խոսել