Պահեր, վայրկյաններ ու «թանկ ընկերներ», շատերն են հատ-հատ ինձնից հեռացել,
Եվ ես այս պահին իմ կամքից անկախ խոսքերն եմ հիշում Մեծն Սևակի, «Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետդարձի… »:
Եվ, այո՛, ինչ խոսք, դա միշտ այդպես է, քանզի կյանքն ինքնին մի բումերանգ է: Թողնում ես մեկին, գտնում ուրիշին, անում ես վատը ուրիշի հանդեպ ու հենց նույնը դու ինքդ ես ստանում,
Եվ դա նորմալ է, կյանքը կարող է ուժեղ ապտակել, թե չցանկանաս քայլերդ շտկել… Նաև հիշեցի խոսքերն իմ եղբոր, ով որպես խորհուրդ ինձ միշտ ասում էր՝ Գնացողները դեռ հետ են գալու, մնացողներին դու գնահատիր…
Մնացողները… Մնացողները…
Սրանք մարդիկ են, ովքեր ուզում են քո կողքին մնալ, և հենց այդպես էլ նրանք անում են,
Ովքեր ուզում են քեզ լուռ փայփայել,անգին վայրկյաններ քեզ հետ անցկացնել, քան թե հեռանալ և հուշեր թողնել,
Եվ հենց այդպես էլ նրանք անում են…
Մնացողները անգին մարդիկ են…
Գնացողները…
Գնացողները մի օր անպայման վերադառնում են,
Այո՛, գալիս են, ինչ ասեմ, թող գան, հազար բարով գան,
Միայն թե մի բան ես չեմ հասկանում, ինչու՞ են գնում, թե պիտի մի օր գլուխները կախ նորից ետ դառնան,
Ինչու՞ են գնում, անձայն հեռանում, դատարկ են թողնում իրենց թանկ տեղը,
Եվ եթե հանկարծ շատ տարիներ անց, շատ հանկարծակի, ոչ դիտավորյալ մեկ ուրիշն է այդ տեղը գրավում,
Վերադառնում են ու դեռ բողոքում, որ անարդար ենք իրենց հետ վարվել,իրենց չենք հիշել և կամ չենք սպասել…
Գնացողները…
Դուք անարդար եք, բայց անչափ թանկ եք…
«Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետդարձի… »…
MALADEC LAVNE
ОтветитьУдалить